«Արան ո՞րն է. Դու-ով մի խոսա». Վարդեւանյանը՝ ոստիկանին….իրավիճակը սրվում է

Ոստիկանները, այդ թվում սեւբերետավորները, Սարյան փողոցում մեծաթիվ ուժերով պատ կազմած, սեղմելով ցուցարարներին դուրս բերեցին փողոցից: Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Արամ վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը: Ոստիկանները նաեւ սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներին:

Ոստիկաններից մեկը հրում էր Արամ Վարդեւանյանին. «Արա, հեռու գնա»,-ասաց ոստիկանրը: Վարդեւանյանն էլ արձագանքեց. «Արան ո՞րն է: Դու-ով մի խոսա»:

Քաղաքացիների ու ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց:

Նշենք, որ առվոտից Երեւանում կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ;

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:

Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

Նշենք նաև, որ երեկ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում