ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են։ Իշխանությունը սոսկ Փաշինյանն է ու 15 հոգանոց օդիոզ խմբակը, որոնք փոքրիկ նավակի մեջ են, որը ժողովուրդը ծակել է։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

«Այս իշխանությունն աներեսությամբ, անամոթությամբ և ստախոսությամբ փորձում է ներկայացնել, թե իբր ոչ մի բան տեղի չի ունենում։ Փաշինյանն ապավինում է ոստիկանական բիրտ ուժին, չունի իշխանություն։ Այս ընդվզումը ժողովրդական ընդվզում է։ Այն շատ ավելի ընդգրկուն ու ավելի համազգային շարժում է, քան 44-օրյա պատերազմից հետո սկսվածը»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Աղվան Վարդանյանը նաև անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ խմբակցության պատգամավորների՝ բացակայած ընդդիմադիրներին մանդատից զրկելու հնարավորության մասին հայտարարություններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

https://www.youtube.com/watch?v=aJNHo_jdDX0

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: