«Հայկոյի հետ մեր քաղաքում պակասեց սերը…Գրիգորիչը՝ ավագ ընկերոջ խոսք ու խորը միտք…Մահ, ագահ ես, կա՛նգ առ…»

Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն իր էջում գրում է.

«Այս մի քանի տարին դարձան կորուստների և ցավի տարիներ: Ամենաշատը միշտ վախեցել եմ անդառնալի կորուստներից: Հիմա այդ վախը քայլ առ քայլ մեծացնում է իր տարածքները, ամեն կորուստից հետո սպանելով սրտիս մի մասը և փոխարենը թողնելով միայն հիշողություններ: Արտակի հետ աշխարհից գնաց մի մեծ կտոր բարություն: Գևը հետը տարավ պոէզիա, սեր ու թախիծ, Վարդիկը՝ մի պատառ մայրություն, ջերմություն և համեղ հիշողություններ: Գրիգորիչը՝ ավագ ընկերոջ խոսք ու խորը միտք:

Հայկոյի հետ մեր քաղաքում պակասեց սերը… Տիկոն հետը տարավ պոզիտիվ, ժպիտ և ընկերություն… Եթերային աշխարհը հարստանում է, իսկ մենք կորցնում… Հոգնել եմ կորցնելուց: Էլ չեմ ուզում կորցնել ո՛չ հարազատ հոգիներ, ո՛չ անծանոթ հայրենակիցներ, ո՛չ էլ Երկիր…

Մահ, ագահ ես, կա՛նգ առ…»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում