Եվս երկու շաբաթ ու պայքարը կավարտվի. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի պարպում տեղի կունենա առաջիկա երկու շաբաթների ընթացքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Նրա խոսքով, ներքաղաքական ճգնաժամի ձգձգվելու շրջանը նկատելի է ավելի շատ ՔՊ-ի մեջ, որովհետև այնտեղ բոլորը չէ, որ ազգադավ «նիկոլներ» են։ «Այնտեղ ևս կան մտածող մարդիկ, որոնք այսօր գտնվում են որոշակի կողմնորոշման փուլում»,- ասել է Մադաթյանը։

Բանախոսի պնդմամբ՝ այն 50 հազար քաղաքացիները, որոնք փողոցում այսօր պայքարում են, շատ արագ, մեկ օրում, անսպասելի կարող է դառնալ 200 հազար ու այդ ժամանակ վստահ չէ, որ կազմակերպիչները կկարողանան ապահովել այդ մարդկանց գործողությունների խաղաղ ընթացքը։

Անդրադառնալով հունիսի 3-ին ոստիկանության բիրտ գործողություններին՝ բանախոսը նշեց, որ այդ կերպ Փաշինյանը ցույց տվեց, որ դա իր վերջին «փամփուշտն» էր, եւ այն եւս այլևս սպառված է։

«Տպավորություն էր, որ ոստիկանությունը բավականություն է ստանում մարդկանց ծեծելուց, ու դա խոսում է որոշների մանկական հասակում բարդույթի մասին»,- ասել է հոգեբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում