Մեր տեղեկություններով, գիշերը հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակոցներ արձակելով Վարդենիսի ուղղությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ մոտավորապես երկու ժամ մարտական գործողություններ են ընթացել, հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ:
Հայկական կողմն ունի մեկ զոհ, մեկ վիրավոր:
Ըստ մեր աղբյուրների, այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական թեթև լարվածություն:
Նշենք, որ ՊՆ-ն այս մասին դեռ որևէ տեղեկություն չի հրապարակել: