Սահմանային լարվածություն է եղել… Գեղարքունիքի մարզպետը հաստատում է, ՊՆ-ն՝ դեռ լռում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ երեկ Հայաստանի արևելյան հատվածում սահմանային լարվածություն է եղել:

«Երեկ օրվա ավարտին Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել, իրավիճակը հիմա հանգիստ է»,- ասել է Կարեն Սարգսյանը։

Նա այլ տեղեկություններ չի հայտնել։

Նշենք, որ Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Երեկ կեսօրից հակառակորդը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, կրակողներից ժամկետային զինծառայող է զոհվել, այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- հայտնեց նա:

Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում