Պատրաստ եմ ընդդիմության հետ քաղաքակիրթ ձևով խոսել, սակայն իրենց ցանկությունը չկա. ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց, թե բաց է ցանկացած խոսակցության համար։

««Քաղաքականության մեջ գրված ու չգրված կանոններ կան` բարոյական դաշտում գտնվող։ Հիմա էլ պատրաստ եմ խոսակցության, սակայն առաջին օրվանից խորհրդարանական ընդդիմությունը երկխոսությունից հրաժարվել էր, մինչև հիմա էլ այդ իրավիճակն է։ Պատրաստ եմ հրավիրել, լսել իրենց տեսակետները, իրենց ցանկությունը չկա։ Բառապաշարը, որը կա, կիրառվում է փողոցում մեկուկես ամիս, իմ համար անընդունելի է», — ասել է նախագահը՝ անդրադառնալով ընդդիմության հետ երկխոսության հարցին․

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում