Ինչո՞ւ է ոչ մի պաշտոն չունեցող Աննա Հակոբյանը պատրաստվում մեկնել Նիցցա, միթե կարելի է

Վարչապետի կին Աննա Հակոբյանը այս շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Ֆրանսիայի Նիցցա քաղաք։ Աննա Հակոբյանը Ֆրանսիա է մեկնելու Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, որը մասնակցելու է Նիցցայի Պարսամյան վարժարանի հիմնադրման 35-ամյակի արարողություններին, գրում է oragir.news-ը։

Հանձնակատարի գրասենյակից հաստատեցին լուրը, իսկ հարցին, թե պետական պաշտոնյա չհամարվող Աննա Հակոբյանը ինչո՞ւ է քաղաքացիների ֆինանսներով Սինանյանի հետ Նիցցա մեկնում, կարճ ասած՝ որպես ի՞նչ է գնում, գրասենյակից պատասխանեցին․ «Պարոն Սինանյանը համայնքից հրավեր է ստացել։ Տիկին Հակոբյանը ևս հրավիրվել է Նիցցայի հայ համայնքի կողմից»։

Գրասենյակից հորդորեցին Հակոբյանի հանդիպումների մասին ճշգրտումներ անել իր արարողակարգից: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կինը պետական այցերի ընթացքում ուղեկցում է պաշտոնյաներին, Փաշինյանն էլ սովորություն ուներ կնոջը հետը արտասահման տանելու, երբ պաշտոնական այցերի էր մեկնում, իսկ դա արդարացնում էր նրանով, որ ինքնաթիռը, մեկ է, թռչելու է, Աննա Հակոբյանն էլ թող գնա, աշխարհ տեսնի։