Ողբերգական վթար Սյունիքում. ՊՆ КамАЗ-ը վթարի է ենթարկվել, զինծառայողներից մեկը մահացել է, 4-ը` տեղափոխվել հոսպիտալ

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է shamshyan-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում