Արթուր Դանիելյանը գրում է.
«Ձեր նենգ երեսպաշտությունն է ինձ անընդհատ վերադարձնում էս հարթակ: Բոյկոտ, թե բա… Բա խի՞ չեք կարում բոյկոտեք, խի՞ չեք անտեսում, խի՞ եք անդրադառնում… Հերթով վրդովվում եք, որ Աղավնոն հանձնելու մասին ասեց: Ես ձեր կնոպկով հայրենասեր ջանին մեռնեմ` Աղավնոն 2020-ի նոյեմբերի 9-ին ա հանձնվել: Ընդ որում, հանձնվել է նաև էսօր, բղավելով, իրենց քամագը ճղող, իբր թե հայրենասերներ ճիվաղների քարոզչությամբ: Նույնիսկ ինձ էին համոզում, որ ես էլ քարոզեմ, որ կապիտուլյացիան ստորագրել է պետք: Բայց ես, ի տարբերություն իրենց, գտնվելով առաջնագծում` հակառակ բանն եմ քարոզել: Նիկոլի հետ ձեռք-ձեռք բռնած սաղ տվին` հիմա էլ կոկորդիլոսի արցունքներ են ցփնում: Այ սրիկաներ, բա Փարուխը Աղավնոյից ինչո՞վ էր պակաս, որ ձեզ ջայլամի տեղ դրիք հանձնելուց: Իսկ Փառուխից առաջ Խծաբերդը, Հին Թաղերը…