Օրգանիզմը մաքրելու մի քանի արդյունավետ միջոց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր ու պարզ միջոց, որոնց օգնությամբ կարելի է արդյունավետ կերպով մաքրել օրգանիզմը և բարելավել ինքնազգացողությունը:

Սկսել օրը մի բաժակ ջրով

Հեղուկի ճիշտ օգտագործումն առաջինն է, ինչը մարդը պետք է անի ինքնազգացողությունն ու տրամադրությունը բարելավելու համար, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օրը սկսել մի բաժակ ջրով, որին հարկավոր է կիտրոն ավելացնել: Ամեն առավոտ այս ըմպելիքն օգտագործելու դեպքում դրական փոփոխությունները նկատելի կլինեն շատ կարճ ժամանակ անց:

Բանն այն է, որ ջուրը կարգավորում է նյութափոխանակությունն ու ամրապնդում իմունային համակարգը, իսկ կիտրոնի հետ համատեղելու դեպքում նաև մեղմորեն մաքրում է օրգանիզմը շլակներից ու տոքսիններից՝ միևնույն ժամանակ հագեցնելով հակաօքսիդանտներով: Այս ըմպելիքին կարելի է ավելացնել ոչ միայն կիտրոն. շատ օգտակար են նաև կոճապղպեղն ու քրքումը, որոնք հիանալի հակաբորբոքային միջոցներ են:

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև օրվա ընթացքում ջուր խմելու մասին: Միջինում մարդն օրական պետք է առնվազն մեկ լիտր մաքուր ջուր խմի:

Հնարավորինս շատ աղցան ուտել

Օրգնիզմը բոլոր վնասակար ու անպետք նյութերից մաքրելու համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել սննդակարգը: Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել յուղոտ, տապակած ու աղի սննդամթերքից՝ նախապատվությունը տալով աղցաններին: Սակայն հարկ է հիշել, որ աղցանները մեծ մասամբ պետք է բանջարեղենային լինեն, իսկ մայոնեզը և այլ սոուսները հարկավոր է բացառել:

 

Ավելի սննդարար ու օգտակար դարձնելու համար բանջարեղենային աղցանին կարելի է ավելացնել խաշած հավի միս, շոգեխաշած կարմիր կամ սպիտակ ձուկ և այլ ծովամթերք:

Պահպանել բերանի խոռոչի մաքրությունը

Բերանի խոռոչի հիգիենան շատ կարևոր է: Ընդ որում՝ միայն ատամները լվանալով և ողողումներ անելով հնարավոր չէ պահպանել պատշաճ մաքրություն: Բանն այն է, որ բերանի խոռոչում եղած բակտերիաների մեծ մասը կուտակվում են լեզվի վրա, մինչդեռ մարդիկ լեզվի մաքրությանը հաճախ ուշադրություն չեն դարձնում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում