ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը

Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, հիվանդությունը հայտնաբերվել է քաղաքացու մոտ, ով վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Հիվանդից վերցված կենսանյութերն անմիջապես ուղարկվել է հետազոտության։ Համապատասխան թեստեր անցկացնելու և կենսանյութի ուսումնասիրությունները հաստատել են կապիկի ծաղկի վարակը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում