Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի տանը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել, այս մասին հայտնմում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու տներից մեկում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված: Նախագահի տուն էին ժամանել ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում