❤CNN-ը Հայաստանը ներառել է 2022թ․ աշխարհի 23 լավագույն արշավային արահետների շարքում

CNN-ի անդրադարձում նշվում է «Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունը, որն անցնում է խիստ ուշագրավ զբոսաշրջային ուղղություններով՝ սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող #Սանահին և #Հաղպատ վանքերից մինչև կրաքարային լեռնագագաթներ և սաղարթախիտ անտառներ՝ ներառելով #Գեղամա լեռներում քայլարշավից մինչև #Արագածի՝ երկրի ամենաբարձր գագաթի նվաճումը։
Իսկ դուք գիտե՞ք, որ ԱՄՆ դեսպանի մշակությին արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով մենք աշխատանքներ ենք իրականացնում Սանահին վանական համալիրում, մասնավորապես՝ Սբ․ Հակոբ եկեղեցու, Գրգոր Տուտեորդու խաչքարի և Սբ․ Հարություն եկեղեցու պահպանությանն ու կոնսերվացման ուղղությամբ։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում