Բացեք «Մեղրիի միջանցքը», այլապես ուժեղ «գլխացավ» եք ունենալու… Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը` ՀՀ -ին

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական CBC TV–ի հետ զրույցում ասել է, որ կոմունիկացիաների թեմայի շուրջ ՀՀ իշխանությունները շարունակում են «խաղը»:

«Հայաստանը ձգձգում է Մեղրիով ավտոմոբիլային ճանապարհի հարցը, փոխարենն առաջարկում են կոմունիկացիաներ բացել Նախիջևանով, որ Նախիջևանն օգտվի ճանապարհից ՀՀ տարածքով, Վրաստան… Այսինքն, 45 կմ-ի փոխարեն, որը կա Մեղրիում, և որը Նախիջևանը բաժանում է Ադրբեջանի հիմնական տարածքից, նրանք առաջարկում են մեզ մոտ 1000 կմ… և այնպիսի պայմաններում, երբ բացակայում է էլեմենտար անվտանգությունը: Այսինքն, ՀՀ տարածքով մուտք Վրաստան, հետո նոր հասնել Բաքու, դա մոտ 1000 կմ է: Դա խաղ է, և Ադրբեջանն անգամ չի արձագանքում այդօրինակ առաջարկներին, ՀՀ իշխանություններն անգամ պաշտոնական պատասխանի արժանի չեն: Կա պարտավորություն բացելու «Մեղրիի միջանցքը»՝ տրանսպորտային միջոցներով փոխադրումների համար, ապահովեք սեփական պարտականությունների կատարումը: Եթե դա չանեք, պատրաստ եղեք, որ ուժեղ «գլխացավ» եք ունենալու»»,-նշել է Մուսաբեկովը:

168.am