Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Այդ մասին Արցախի հեռուստաընկերությանը հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
«Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- նշել է Հայրիյանը: