Արուսյակ Ջուլհակյան. «Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությունը»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ դիմելով ագրեսիայի: Թիրախում ոչ միայն Լաչինի միջանցքն է, այլ նաև ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ողջ գոտին: Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն անթույլատրելի է: Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իր մանդատին համապատասխան:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում