13 օր է՝ տեղեկություն չունենք զինվորներից. ՊՆ-ն ոչինչ չի անում, հիմա գայլերն ու աղվեսները հոշոտած կլինեն դիերին

Ուղիղ 13 օր է՝ տեղեկություն չունեմ տղայիցս, Պաշտպանության նախարարության դիմաց լրագրողներին ասաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներից մեկը՝ նշելով, թե խոսքն ուղղում է վարչապետ Փաշինյանին։

«13 օր է՝ այդ ձորակում ունենք վիրավորներ, դիեր։ ՊՆ-ն ոչինչ չի ձեռնարկում, որ գոնե զինվորներին ժամանակին հաներ, երեխաները հիմա փրկված կլինեին»։

Ծնողն ասաց, թե խոսքը Վերին Շորժայի մասին է։

«Պատկերացնում եք՝ 13 օր է, հիմա գայլերն ու աղվեսները հոշոտած կլինեն դիերին» , -ասաց ծնողը, նշելով, թե տվյալներ կան, որոնք հրապարակել չի կարող։

Ծնողն ասաց, թե չգիտի՝ իր որդին զոհվել է, կորել, թե գերեվարվել.

«Միթե կարելի է սենց մատների արանքով նայել մեր զինվորներին»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում