Վարդանուշը սարսափելի այրվածքներ տանալուց հետո մահացել է․ մանրամաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին Երևանի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» մահացել է Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Վարդանուշ Գ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «ջերմային այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևանի այրվածքաբանության կենտրոն։ Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ Վարդանուշ Գ․-ն այրվածքներով տեղափոխվել է իրենց մոտ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանսւթյան Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։ Պարզվել է, որ Վարդանուշ Գ․-ն Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում գնտվող իր բնակարանում, խոհանուցում միացված գազօջախին թիկունքով կանգնած է եղել, որի ժամանակ էլ հագուստը անզգուշաբար այրվել է, ինչից հետո նա այրվածքներ է ստացել։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում