Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ արևելյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում