Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N զորամաս

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է
ՊՆ N զորամաս:


Շրջելով զորամասում և ծանոթանալով շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին,
պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության
կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների
կատարման ընթացքին:
Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները, նախարար
Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում
իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում