«Ռաբիսի թագուհի» տիտղոսի կռի՞վ. երգչուհիներ Անուշիկ Պետրոսյանի և Նանայի սկանդալի հետքերով

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն այս օրերին հայրենիքում է: Նա Tet a Tet-ի շրջանակներում խոսել է երգչուհի Նանայի հետ: Նանան անկեղծ զրույց է ունեցել`խոսելով մի շարք թեմաների մասին:

StarNews-ը հետևել է դրան:

Զրույցի ընթացքում Նանան խոսեց նաև իրեն ռաբիսի թագուհի հռչակած երգչուհի Անուշիկ Պետրոսյանի մասին, քանի որ հաղորդավարը ցիտեց Անուշի խոսքերը, որը նա ասել էր Tet a Tet-ի իր հաղորդման ժամանակ: Բանն այն է, որ հաղորդավարի այն հարցին`ճանաչում ես արդյոք Նանային, Անուշը պատասխանել էր, որ չի ճանաչում Նանային:

Սրան ի պատասխան`Նանան նշեց.

«Դե մարդ ա էլի, թող չճանաչի, իհարկե ես չհավատացի դրան, և ինձնից բացի նաև էլի մարդիկ չհավատացին, բայց դա իրա խնդիրն է, ես տենց մարդ չեմ, որ ինչ որ նստեմ, քննադատեմ,թող չճանաչի, նենց չի, ինքը եկեղեցական երգչուհի էր, որ ինձ չճանաչեր: Ես անձածբ չեմ ճանաչում իրեն, բայց էդ իր արտահայտությունից հետո, երբ ինձ ասեցին, լսեցի իրեն: Դե աղջիկա, տենցա մտածել, թող տենց ասի»:

Նշենք, որ ավելի վաղ ռաբիսի թագուհի անվանումը շրջանառվում էր երգչուհի Նանայի անձի շուրջ, և կարելի է կարծել, որ կռվախնձորն այս «տիտղոս»-ն է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում