Հայ ծանրորդները ներկա են Ուրարտու-Շիրակ խաղին. առաջին հարվածը կատարել է Գարիկ Կարապետյանը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիր հայ մարզիկները ներկա են «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպմանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի Պրեմիեր-լիգայի հերթական տուրի խաղին ներկա են Իզաբելլա Յայլյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթև Հակոբյանը, Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը:

Խաղի առաջին հարվածն էլ կկատարել է Եվրոպայի նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում