Պետք է փնտրել սպառազինության նոր մատակարարումներ, քանի որ չենք ստանում այն, ինչ պատվիրել ենք ՌԴ-ից. Գրիգորյան

«Պետք է փնտրենք նոր մեխանիզմներ և սպառազինության նոր մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»։

Այս մասին «Новая газета Европы»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով իր միտքն այն մասին, որ «Աշխարհում և տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը կտրուկ փոխվել է, պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել»:

Լրագրողի հարցին, թե խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասի՞ն է, որը դեռ չի կատարվել, Գրիգորյանը հստակեցրել է.

«Մի քանի նման պայմանագրերի մասին է խոսքը, դա միակը չէ։ Եվ մենք ակնկալում էինք նաև ՀԱՊԿ-ից, որ այն կաշխատի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքի վրա Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Չստացվեց, և այլն»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում