Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 4 պատանի ըմբիշներից մեկը մահացել է․ News.am

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս պատանի ըմբիշներից մեկը գիտակցության չգալով մահացել է: NEWS.am-ին հայտնում են Սուրբ Աստվածամյր ԲԿ-ից:

Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:

Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում