Ադրբեջանցիները հրապարակել են առևանգված արցախցու լուսանկարը

Ադրբեջանական տելեգրամ-ալիքները տարածել են այսօր Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը։

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել էր.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։

Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում