Բախտ եմ ունեցել իր պես մեծ դերասանի հետ նույն նկարահանման հրապարակում աշխատել

67 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այս մասին հայտնում են հայտնում են Թատերական գործիչների միությունից։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է միության հաղորդագրության մեջ։

Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է համատեղ լուսանկար՝ կից գրելով. «Ես բախտ եմ ունեցել իր պես մեծ դերասանի հետ նույն նկարահանման հրապարակում աշխատել: Ես իրեն շատ եմ սիրել, շատ բան եմ սովորել: Մենք իրենից մի հատ ունեինք ,մենք իսկապես հզորագույն դերասան կորցրինք: Շատ եմ ցավում»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում