Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի. Մենք կօգնենք Հայաստանին պաշտպանել իր օդային սահմանը

Ֆրանսիան մտադիր է օգնել Հայաստանին՝ բարելավելու իր հակաօդային պաշտպանությունը՝ վաճառելով երեք ռադար և պայմանագիր կնքելով «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն, փոխանցում է Reuters-ը։

«Երկինքը պաշտպանելը միանգամայն կարևոր բան է», — Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լեկորնյուն։

Նախարարները պայմանագիր են ստորագրել «Thales»-ի արտադրության երեք GM 200 ռադարի վաճառքի մասին, որոնք Ֆրանսիան տրամադրել է նաև Ուկրաինային, և ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարման վերաբերյալ։

Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին վերապատրաստել ցամաքային պաշտպանության ուժերը և կաջակցի երկրի ջանքերին՝ բարեփոխելու և արդիականացնելու իր բանակը, ասաց Լեկորնուն։

Լեկորնյուն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Փարիզը համաձայնագիր են ստորագրելու ռազմական մատակարարումների վերաբերյալ։

Բաքուն սուր քննադատության ենթարկեց Հայաստանին զենք վաճառելու Ֆրանսիայի մտադրությունը, և այդ պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկեց իր մասնակցությունը իսպանական Գրանադայում բանակցություններին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: