Ուտում ենք ներկված, լաքապատված մանդարին. Գյուղատնտեսի ահազանգը

Ի՞նչ ենք դնում մեր սեղանին: Գալիք տոներով պայմանավորված մթերքների և հատկապես մրգերի պահանջարկը գնալով աճում է: Դրա հետ մեկտեղ աճում է կեղծարարությունը։ Ցանկի առաջին տեղերում ցիտրուսային մրգեր նարինջն ու մանդարինն են, որոնք մեծապես ներկրվում են մեր հարևան երկրներից` Պարսկաստանից, Թուրքիայից: Բայց ինչպիսի հումք ենք ստանում մենք, արդյոք այն թերհաս, արհեստականորեն աճեցված չէ: Գերշահույթ ստանալու նպատակով վերավաճռողները միշտ չէ, որ ազնիվ են մեր՝ սպառողներիս նկատմամբ։

Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտես Հարություն Մնացականյանը մատնանշում է սպառողներին մոլորեցնելու ուղիներից մի քանիսը. խակ միրգը հաճախ ներկում են, լաքապատում, քիմիական նյութերով հարթեցնում են դրա մակերեսը։

«Մարդկանց սկսել է գրավել պտուղի էսթետիկ տեսքը և ոչ թե համային հատկանիշները, հետևաբար արտադրողներն էլ անում են ամեն ինչ սպառողի պահանջները բավարարելու համար: Մանդարինի, նարնջի պարագայում նրանք ներկում են և լաքապատում: Ներկում են կանաչ բծերը քողարկելու համար և լաքապատում` փայլուն տեսքի համար: Օրինակ նկատելի են, որ վրացական մանդարինները բազմագույն են, բնական բծեր ունեն, իսկ այլ տեղից ներկրվածները ավելի հյութեղ ու գրավիչ տեսք ունեն: Սա է Հայաստանում նմանատիպ ապրանքի ավելի լավ սպառման պատճառը։ Եվ սա նորմալ առևտրային պրակտիկա է»,-ասում է Հարություն Մնացականյանը։

Առևտրականի համար գուցե նորմալ պրակտիկա է, սակայն, սպառողի համար՝ ոչ այդքան։ Վերջ ի վերջո, ոչ ոք չի ցանկանում քիմիական նյութ կուլ տալ։ Մրգի կեղևը տնային տնտեսուհիները հաճախ օգտագործում են չորացնելու, թեյ պատրաստելու համար: Որքանով ենք ապահովագրված մեր ստամոքսում ներկերի և լաքանման այլ նյութերի առկայության վտանգից: Ներկվածը չներկվածից հաճախ դժվար է լինում զանազանել: Դրա համար Հարություն Մնացակայնյանն առաջարկում է մի քանի տարբերակ:

«Միայն գույնին նայելով արդեն կարելի է որոշել. եթե կանչող, փայլուն գույն ունի, ապա ներկված է: Կարևոր նախապայման է նաև ծակոտիների առկայությունը, լաքապատված վիճակում ծակոտիները հավասարվում են, մակերեսը` հարթվում: Վտանգը կախված է տվյալ սորտինգից, լոգիստիկ կենտրոնի խղճից և մեր պետական մարմինների վերահսկողությունից: Ցանկացած ներկրման ընթացքում պետք է ստուգումներ իրականցվեն, եթե կան քիմիական նյութեր, ապա պետք է պարզել՝ արդյոք դրանք կիրառելի են սննդի մեջ, թե ոչ և շատ այլ հարցեր»,-նշում է նա։

Հիմնականւմ ներկում են մանդարինն ու նարինջը, բայց չպետք է բացառենք նաև մյուս մրգերը, որոնք միգուցե նույն ներկման, լաքապատման կամ այլ վերամշակման փուլերով են անցնել: Վառ օրինակ է բանանը, որը մշտապես ներմուծում են չհասած վիճակով և հետագայում արհեստական էթիլեն գազի միջոցով հասունացնում:

«Իրականում խորը սառեցված պտուղ, բանջարեղենները ավելի շատ վիտամիններով հարուստ և օգտակար են, քան թարմ ներկրվածը, քանի որ վերջինս հասած վիճակով ճանապարհ անցնել չի կարող: Հիմնականում դրանք քաղվում, սորտավորվում և հատուկ պայմաններում են պահվում, որպիսի ճանապարհին հասնի, ինչն էլ ապրանքի որակը նվազեցնում է»,-ասում է գյուղատնտեսը։

Ակնհայտ է, որ նկարագրված իրավիճակը գտնվում է սպառողների իրավունքների խախտման տիրույթում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը հիշեցնում է մի շարք գործառույթների մասին, որոնք պետությունը պետք է իրականացվեն նման իրավիճակում:

Մասնավորապես, սննդի անվտանգության տեսչական մարմինը պետք է պատշաճ կատարի իր աշխատանքը:

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: