Վարդենիսի երկինքն այս պահին պայթում է, Դիլիջանում էլ կրկին խոշոր կարկուտ է տեղացել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Վարդենիսի երկինքը այս պահին պայթում է»։

Քաղաքացիներն էլ համացանցում տեսանյութեր են հրապարակելէ տեղեկացնելով, որ Դիլիջանում նույնպես խոշոր կարկուտ է տեղացել։

Իսկ ահա Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․

«Ամպային զանգվածները տեղաշարժվում են Վանաձորի և Դիլիջանի համայնքների ուղղությամբ, առաջիկա ժամերի ընթացքում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում