«Ես տեղով զավեշտ եմ». Լիանա Վանոյանը՝ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմում Փիրուզի կերպարի մասին

«Շատ եմ սիրում և՛ դերասանուհուն, և՛ նրա կերպարը, որ ստացել են միասին: Ես չեմ պատկերացնում այլ դերասանուհու այս կերպարում: Գրեթե բոլոր կերպարները կոլորիտային են: Մենք նկարահանումներ ունենք Հայաստանի տարբեր մարզերում՝ Վանաձոր, Գյումրի, Ապարան: Սյունիքում ևս ունենալու ենք նկարահանումներ, և ֆիլմում կոնկրետ մարզային դեմքեր կտեսնենք»,- անդրադառնալով «Նոր տարվա կինո» ֆիլմում Լիանա Վանոյանի կերպարին՝ Tert.am Life-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Ելենա Արշակյանը:

Դերասանուհի Լիանա Վանոյանն, ով ֆիլմում մարմնավորում է Փիրուզի կերպարը, նշեց, որ Ելենայի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում է, բայց սա իր կյանքի առաջին գեղարվեստական ֆիլմն է:

«Երբ ինձ պատմեց ֆիլմի մասին, նրա ոգևորությունն ինձ գրավեց: Որքան էլ առաջին հայացքից կատակերգություն է թվում, բայց շատ ավելի խորն է և կարևոր ասելիք կա ֆիլմում: Ինձ համար դա շատ կարևոր է, դրա համար ես այստեղ եմ: Հուսամ հանդիսատեսին տեղ կհասնի նույնությամբ: Մեծ սիրով եմ աշխատում»,- պատմեց դերասանուհին:

Խոսելով Փիրուզի կերպարից, նշեց, որ հավաքական կերպար է: «Կոլորիտային կերպար է: Մի փոքր դժվար է տրվում, բայց սիրում եմ կերպարս: Իմ առանձին ստեղծագործական կյանքում կերպարները շատ են, բայց սա ամենաբարդն էր, որ ոչ մեկին նման չլինի, որ հենց այս ֆիլմի համար լինի»:

Լիանա Վանոյանի խոսքով՝ թիմը շատ պրոֆեսիոնալ ու հոգատար է: Զավեշտալի դեպքերի մասին պատմելիս դերասանուհին նշեց.

«Ես զավեշտ եմ տեղով մեկ: Կուզեմ հանդիսատեսը դահլիճից դուրս գա ասելիքը վերցրած: Երբեմն ավելի կարևոր է, երբ կատարվում է դիմացինի երազանքը, քան՝ մերը: Բավական փխրուն թեմա է: Կուզեմ՝ մեր բոլորի երազանքը, որի մասին խոսում ենք իրականություն դառնա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: