Չեք հավատա, բայց ինձ վրա երբեք ոչ ձեռք են բարձրացրել , ոչ էլ պատժել են…Անի Երանյան

Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Անի Երանյանը:

 -Ձեր մանկության երազանքը:

-Մանկությանս երազանքը կատարվել է: Երազում էի դառնալ դերասանուհի:

-Ամենատպավորիչ նվերը:

-Փոքր տարիքում վախենում էի շներից և կատուներից, որովհետև վախեցրել էին: Պապիկս մի օր իր հետ տուն բերեց շատ փոքր շան ձագ` Ռալֆիկիս, առաջին շունիկիս, ում հետ մեծացանք և վախերս անցան:
Հիմա ամենաառաջինը հենց այդ նվերը մտքիս եկավ:

-Առաջին սերը:

-Մանկապարտեզում բաց մազերով, բաց աչքերով մի տղա կար իմ խմբում, որ իրար հանդեպ ավելի ուշադիր էինք: Ցավոք անունը չեմ հիշում:

-Դպրոցում ամենաչսիրած առարկան:

— ֆիզիկա և քիմիա:

-Վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:

— Ծնող կանչել են, իհարկե, բայց ավելի շատ ոչ թե վատ վարքի, այլ ազնվությունն առաջ տանելու կամ ընկերներիս գնահատականների համար կռիվ տալու պատճառով: Բայց նաև պիտի փաստեմ, որ ուսուցիչներիս կողմից շաաաաատ սիրված եմ եղել:

-Ինչպե՞ս են Ձեզ բնորոշում «ականատեսները»:

— Չգիտեմ, անկեղծ ասած, չեմ հիշում, բայց տնօրենս ասում էր, որ դպրոցի պարծանքն եմ:

-Չսիրած ուտելիքը:

-Հնդկաձավար:

-Մանկության վախերը:

-Մինչև ինչ- որ տարիք շներից և կատուներից եմ վախեցել:

-Բուլինգի ենթարկվել կամ ենթարկե՞լ եք:

-Երբեք:

-Տանը մենակ մնացե՞լ եք:

-Շատ քիչ, բայց մնացել եմ:

-Ամենադաժան պատիժը:

-Չեք հավատա, բայց ինձ վրա երբեք ոչ ձեռք են բարձրացրել , ոչ էլ պատժել են: Մաքսիմումը դուրս չեն թողել իջնեմ, եթե ջղայնացած են եղել վրաս:

-Մանկության ամենատպավորիչ դրվագը:

-Հիշում եմ, մայրիկիս հետ գնացել էինք գնումների ու աշխարհի հագուստները գնեց ինձ համար, վերջում մի տաբատ տեսա, որը այդ ժամանակ իսկապես թանկ էր, և այդքան գնումներից հետո 1 տաբատին տալ 100 դոլար հաստատ չարժեր:
Երբ վերադարձանք տուն, պապիկս աշխատանքից եկավ ու տեսավ, որ անտրամադիր եմ, իմացավ պատճառը և գնացինք տաբատիս հետևից:

Ու ես մինչ օրս այդ տաբատը պահում եմ, որովհետև շատ նորաձև էր և նոր մի բան այդ ժամանակների համար (կեսը ջինս էր, կեսը՝ ռազմական):

Իրականում ֆանտաստիկ լավ մանկություն եմ ունեցել և լավ դրվագները շատ են, բայց ցանկացա այս մեկը պատմել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: