Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիներ սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:

Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է: Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: