Որ ասեիք՝ Բաքվում գտվող մեր գերիները պետք է օր առաջ վերադառնան, Ալիևը զանգելու էր, ասել՝ դուք ռևանշիստնե՞ր եք. Վարդանյանը՝ դատավորներին

«Երեկ իմ գործընկերը դատավորի թեկնածուներին հարց տվեց՝ ինչ վեաբերունք ունեն Ադրբեջանում ընթացող դատավարության, հայ գերիների վերաբերյալ։ Սիրելի թեկնածուներ՝ ձեզ արգելվա՞ծ է ասել, որ գերիներ կան Բաքվի բանտերում, շինծու դատավարություն է ընթանում»,- ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար ԲԴԽ կողմից առաջադրված դատավորներ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները քննարկելիս՝ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրան զարմացրել է դատավորների պատասխանները. «Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի Հանրապետության դատավոր եմ, կաշկանդված եմ ՀՀ օրենքներով։ Ի՞նչ էր տեղի ունենալու, որ ասեիք՝ ցավում եմ Բաքվում ընթացող շինծու դատավարութան համար, մեր գերիները պետք է օր առաջ վերադառնան։ Ալիևը զանգելու էր, ասել՝ դուք ռևանշիստնե՞ր եք։ Կարմիր գծեր կա՞ն, թե՞ չկան»։

Ընդդիմադիր պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: