«Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում»։
Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և մեր շատ սիրելի՛ զինծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:
Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում։ Այսօր արժևորելով զինված ուժերի կարևոր առաքելությունը՝ մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման և հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել՝ կառուցելով անվտանգ, արդար և ժողովրդավարական Հայաստան։
Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առաջ և մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան։
Փա՜ռք Հայոց բանակին, կեցցե՛ ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,-գրել է նա։
