Հաստ աղիքի քաղցկեղը չափազանց վտանգավոր և շատ տարածված հիվանդություն է: Կան գործոններ, սակայն, որոնք մեծացնում են այս հիվանդության ռիսկը մարդու օրգանիզմում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր և վերամշակված մսի կանոնավոր օգտագործման դեպքում հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունն աճում է 12-21%-ով: Ավելին, այդ ռիսկը մեծանում է օգտագործվող մսի քանակի հետ միասին: Սա վերաբերում է այնպիսի մթերքների, ինչպիսիք են երշիկը, նրբերշիկը, բեկոնը եւ այլն:
Ռիսկի մեկ այլ գործոն են սպիրտային խմիչքները: Ալկոհոլը քաղցկեղի ռիսկի հետ կապված է նույնիսկ ուսումնասիրված ամենացածր դոզաների դեպքում, որոնք համարվում են համեմատաբար անվտանգ (օրական 1-2 չափաբաժին):
Աղիների առողջության վրա ծայրաստիճան բացասաբար կարող է ազդել նաև սննդկարգում բջջանյութի պակասը, ինչպես պնդում են շատ մասնագետներ: