Այս բաղադրատոմսով պատրաստած իշլի քյուֆթաներն ուղղակի անմահական են․ իսկական նվեր Ամանորի համար

Հայկական խոհանոցում կան մի քանի տեսկի քյուվթա — «Քարի քյուֆթա», «Քյավառի քյուֆթա», «Էջմիածնի քյուվթա»։

Նախկինում «Իշլի քյուֆթա» հիմնականում պատրաստում էին թուքիայից վերադարձած հայերը։

Ներկայումս այս ճաշատեսակը Հայաստանում շատ է տարածված։ Այն պատրաստում են համարյա բոլոր տոնական օրերին։ Կազմությամբ իշլի քյուֆթան իրենից ներկայացնում է կրկնակի կոտլետ։ Իշլի կոտլետի արտաքին շերտը տավարի մսից պատրաստած ֆարշի և բլղուրի խառնուրդն է, որը պատրաստման ժամանակ եփում են աղաջրում։ Բլղուրը իրենից ներկայացնում է կոտրատված հացահատիկ, որը անցնում է ջերմային մշակում ջրում։ Մշակումից հետո բլղուրը չորացնում են արևի տակ։ Իշլի քյուֆթայի ներքին շերտը իրենից ներկայցնում է պոպոկով և համեմունքներով տապակած տավարի ֆարշ, այնպես, ինչպես պատրաստում են հայկական մսով բլինչիկները։

Եթե դուք առաջին անգամ եք պատրաստում իշլի քյուվթա, ապա խորհուրդ ենք տալիս ճաշատեսակի բաղադրիչները վերցնել փոքր քանակություններով, քանի որ բլղուրի և մսի խառնուրդը չի կարելի թողնել հետագա օգտագործման նպատակով։ Այս ուտեստի պատրաստումը պատկանում է այն բաղադրատոմսերի տեսակին, որոնց պատրաստման համար ավելի ցանկալի է մեկ անգամ տեսնել, քան թե 7 անգամ կարդալ։

Կտրված իշլին շատ տպավորիչ տեսք ունի։ Սեղանին այս ուտեստը մատուցվում է լիմոինի հետ։ Կարևոր է, որպեսզի արտաքին շերտը ունենա բարակ պատեր, ծայրից ծայր լցված լինի տապակված ֆարշով և եփելուց չպատռվի։

Բաղադրամասեր Վրայի շերտի համար ՝

50 գ. տավարի միս, 50 գ. բլղուր, 10 գ. գլուխ սոխ Խճողակի համար՝ 50 գ. տավարի միս, 80 գ. գլուխ սոխ, 20 գ. հալած յուղ, 6 գ. մաղադանոս, աղը, կարմիր և սև պղպեղը` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի: Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա: Վրան ավելացնել մի քիչ այլյուր, ձու, կարմիր և սև պղպեղ և եթե պետք է մի փոքր տաք ջուր, որպեսզի միսը չկորցնի կպչողականությունը: Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով:

Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և կիտրոնի ձև տալ:

5-8 րոպե եփել եռացող ջրի կամ արգանակի մեջ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում