Այս թխվածքը կարող է ստանալ ամենանուրբ, փափուկ և համեղ խմորեղենի կոչումը… այն ուղղակի հալչում է բերանում։
Անհրաժեշտ բաղադրիչներ`200գ կարագ, 4ճ.գ. մեղր, 400գ շաքարավազ, 2թ.գ. սոդա, 4 ձու, 6 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակ.
Կրակի վրա հալացնել մեղրն ու կարագը, ավելացնել շաքարավազը, հանել կրակից, սպասել մի քանի րոպե, որ սառի, ավելացնել ձուն և սոդայի հետ խառնած ալյուրը: Եթե խմորը կպչուն է, էլի ալյուր ավելացնել:
6 մեծ գնդիկների բաժանել, հերթականությամբ գրտնակել և թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ 10 րոպե: Տապակը պետք է ծածկել յուղաթղթով:
Կորժերը շատ արագ են պատրաստ լինում, կոնկրետ ժամանակը կախված է ձեր ջեռոցի հզորությունից:
Մինչ կորժերը կսառեն, պատրաստել կրեմը.
1լ թթվասեր
400գ շաքարավազ
Հարել թթվասերն ու շաքարավազը:
Կորժերի կողքի հատվածներից կտրել, որպեսզի հավասար լինեն: Կորժերն առատ պատել կրեմով: Զարդարել փշրած ավելցուկներով, ցանկության դեպքում նաև մանրացրած ընկույզով: Գիշերը թողնել սառնարանում: