Սա պետք է իմանա յուրաքանչյուր հայ կին․ իսկական Գառնու գաթայի բաղադրատոմս․ համն անմահական է ստացվում

Բաղադրիչներ.

Խմորի 1-ին մասի համար` 50 մլ գոլ ջուր, 1 ճ/գ խմորիչ, 1 թ/գ շաքարավազ

Խմորի 2-րդ մասի համար` 4-5 ձու (եթե խոշոր են 4), 300 գ փափուկ կարագ, 500 մլ գոլ կաթ, 2 բաժակ (250 մլ) շաքարավազ, 100 գ բուսայուղ, աղ, 1,5 կգ ալյուր

Խորիզի համար` 4 բաժակ ալյուր, 300 գ հալած կարագ, 2 բաժակ շաքարավազ, վանիլին

Վերջնական տեսքի համար` 2 ձվի դեղնուց, 1 թ/գ բուսայուղ, 2 թ/գ կաթ

Պատրաստման եղանակը`

1․50 մլ գոլ ջրին ավելացնել խմորիչ, շաքարավազ, խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել տաք տեղում 15-20 րոպե: Ձուն շաքարավազի հետ խառնել, ավելացնել փափուկ (կրեմի պես) կարագ և հարել: Ավելացնել գոլ կաթը, խմորիչով զանգվածը, աղը, ալյուրը` մաս-մաս և խառնել: Խմորը տեղափոխել սեղանի վրա և հունցել (5-7 րոպե), ընթացքում ավելացնելով ձեթ: Խմորին գնդի ձև տալ, տեղափոխել որևէ խոր տարայի մեջ, ծածկել սննդային պոկիէթիլենով, փոքրիկ անցք թողնել պոլիէթիլենի վրա, 3 ժամ թողնել հասունանա:

Շաքարավազն ու ձուն խառնել իրար, մաս-մաս ավելացնել ալյուր, վանիլին և լավ խառնել: Պետք է ստացվի փշրվող խորիզ: Խմորը բաժանել 5 մասի, գնդել, ծածկել և 20 րոպե թողնել:

Ջեռոցի համար նախատեսված թավայի հակառակ կողմին ձեթ քսել, խմորը ձեռքերով բացել (եզրային մասերում խմորը պետք է ավելի բարակ լինի, քան կենտրոնում), 4 ճ/գ խորիզ լցնել, փակել` եզրերը՝ հավաքելով:

Դնել թավայի վրա, ձեռքերով մի փոքր բացել, հավասարապես հարթեցնել, իսկ վերջում 1-2 շարժումով գրտնակել։ Ծածկել և 15-20 րոպե թողնել հասունանա: Նույն պրոցեսն իրականացնել մյուս գնդերի հետ:

Վերջնական տեսքի համար ձվի դեղնուցները, կաթն ու ձեթը խառնել իրար և խոհանոցային վրձինով քսել գաթաների վրա, պատառաքաղով ձևավորել, ծակծել և դնել ջեռոցում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում