Երեքշաբթի-չորեքշաբթի պարզ կդառնա, թե ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ Թուրքիայում անցկացված բանակցություններա արդյոք ինչ-որ «խոստումնալից» բան կտան: Այդ մասին, ինչպես հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունները բանակցային գործընթացի անիմաստ լինելու մասին:
«Դուք գիտեք՝ ես (Վլադիմիր) Պուտինի մամուլի քարտուղարն եմ եւ մեկնաբանում եմ Պուտինին: Ինչ վերաբերում Է բանակցությունների ճակատագրին, ապա դա իսկապես հետաքրքիր հարց Է: Այսօր-վաղը մենք ձեզ հետ միասին կհասկանանք՝ կա արդյոք խոստումնալից ինչ-որ բան, թե չկա»,-մարտի 29-ին Պեսկովն ասել Է լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել Քադիրովի հայտարարությունը: «Մնացած բաներում հատուկ ռազմական գործողություն Է, իսկ դենացիֆիկացումն այդ գործողության նպատակներից մեկն Է, այն շարունակվում Է»,-հավելել Է Պեսկովը:
Ավելի վաղ Քադիրովի տելեգրամ-ալիքում հրապարակվել Է նրա հայտարարության ձայնագրությունը, որտեղ Չեչնիայի ղեկավարը կարծիք Է հայտնել, որ «այդ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տա»: Քադիրովը նաեւ պնդում Է, որ «պետք Է լիովին ավարտել սկսածը, ոչնչացնել բանդերականներին, ազգայնականներին եւ շայթաններին»: Միայն դրանից հետո Է «հարկավոր որոշում ընդունել՝ ինչ անել հետագայում, կարծում Է Չեչնիայի ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: