Նոր-Նորքում շենքի տանիքը փլուզվել է բակում կայանված մեքենաների վրա (տեսանյութ)

Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 32 շենքի տանիքը փլուզվել է բակում կայանված ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով մեքենաները վնասվել են:

Tert.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը հայտնեց, որ թաղապետարանից և քաղաքապետարանից չի եղել պատշաճ վերաբերմունք, ավելի վաղ տանիքը վերանորոգվել է շենքի բնակիչների կողմից: