Սիրելի հայրենակիցներ, դուք հասկանո՞ւմ եք, որ մենք հասել ենք այն կարմիր գծին, երբ արդեն արգելում են հայի մուտքը Հայոց Արցախ…

Արցախի շուրջ ստեղծված այս ողբերգական իրավիճակից բխող ամենասոսկալի հետևությունն ինձ համար, թերևս, այն է, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, ովքեր այսօր համառորեն շարունակում են անհաղորդակից լինել արցախահայության հետ կատարվող հրեշավոր զարգացումներին, տարիներ անց՝ հայի բնավորությանը հարիր <<ճկունությամբ>>, մեր պարտությունները կպայմանավորեն նախորդների (չի բացառվում՝ Տիգրան Մեծից սկսած) թույլ տված սխալներով, բայց ոչ երբեք սեփական հանցավոր չեզոքությամբ…

Չեզոքություն, որն այսօր դրսևորվում է իշխանությունը խաբեությամբ սեփականած մի քանի տասնյակ պատահականությունների ազգադավ քաղաքականության հանդեպ… Սիրելի հայրենակիցներ, դուք հասկանո՞ւմ եք, որ մենք հասել ենք այն կարմիր գծին, երբ արդեն արգելում են հայի մուտքը Հայոց Արցախ…

Սենոր Հասրաթյան