Ողբերգական դեպք Երևանում․ո՞վ է ինքնասպանություն գործած 18-ամյա երիտասարդը…ինչո՞ւ է նա նման քայլի դիմել

Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Սուրեն Աբովյանի գլխավորությամբ։ Փրկարարները գետից դուրս են բերել դին։ Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել ավագ պարեկ Գագիկ Ասլանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում՝ խցանում չլինելու համար։ Փրակարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում