Եթե այսպես մնա, հաջորդ պատերազմն անխուսափելի է լինելու և ձեր երեխաներն են գնալու այդ պատերազմին

Ժողովուրդը վախեր ունի անցյալից, ներկայից և դա է խանգարում է դուրս գալ փողոց և պայքարել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 212-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Հիմա եթե ես ասեմ՝ հիասթափված եմ, խաբված եմ ու դադարեմ պայքարել իմ կյանքի համար, նշանակում է՝ ես հանձնվեցի։ Ես երբեք չեմ հավատա, որ հայ ժողովուրդը հանձնվող է: Մենք բազմիցս ենք եղել այս վիճակում, մենք Ցեղասպանությունից հետո երկիր ենք կառուցել, թռիչք ենք ապահովել: Սա էլ հերթական փորձությունն է:

Այո, շատ սխալներ ենք արել, մեղքեր ենք գործել, որոնց համար այս պատժին ենք արժանացել:

Ցավոք այդ սխալների համար պատասխան տվեցին բոլորովին անմեղ երիտասարդները։ Միշտ էլ այդպես է լինում, որովհետեւ դու պատժվում ես քո ամենաթանկով: Հիմա մենք պետք է հրապարակ դուրս գալով, իրար նկատմամբ հավատ ու դրական էներգիա ներշնչելով, նորից կարողանանք հզորանալ եւ մեր ճակատագրի տերը դառնալ: Եթե որևէ մեկն ասում է՝ ես չեմ գա այդ հրապարակ, որովհետև այնտեղ Կարին Տոնոյանն է կամ մյուսն է, ինքը թույլ է տալիս, որ իր ճակատագիը որոշի Կարին Տոնոյանը կամ մյուսը։ Ես ասում եմ՝ եկեք, լցրեք այս հրապարակը ու ասեք՝ թող այս կամ այն մարդիկ հեռանան, տեսնեմ այդ ո՞վ պետք է հանդգնի, չհեռանա»:

Նրա խոսքով, ժամանակավոր կառավարությունը պետք է ձեւավորեն ժողովրդի կողմից վստահություն ունեցող մարդիկ. «Հետեւաբար, թող ժողովուրդը գա, անուններ տա, կամ մենք հնչեցնենք անուններ, ինքը իր համաձայնությունը տա: Մենք պահանջում ենք՝ այս-այս մարդիկ հեռանում են ասպարեզից, այս-այս մարդիկ առաջիկա ընտրություններին չեն մասնակցում: Առաջինը թող իմ անունը տան, կխոնարհվեմ ծնկաչոք ու կգնամ տուն, երբ կգան, կասեն՝ դու ես խանգարում, խոստանում եմ, կհեռանամ, որովհետև բոլորը ժողովրդից են վախենում»,- ասաց Տոնոյանը։

Քաղաքացիներին կոչ անելով դուրս գալ փողոց՝ Կարին Տոնոյանը շեշետեց․ «Եթե երկիրը այսպես մնա, հաջորդ պատերազմն անխուսափելի է լինելու և ձեր երեխաներն են գնալու այդ պատերազմին, դուրս եկե՛ք, երկիրը հանենք այս վիճակից, դուրս բերենք այս ցնցումներից: Դա հնարավոր է, երբ յուրաքանչյուր մարդ իրեն տեր համարի»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: