Քո խաչը թող ապավեն լինի, Տե՜ր Հիսուս…Օգնություն խնդրելու աղոթք

Քո խաչը թող ապավեն լինի, Տե՜ր Հիսուս, երբ Հոր փառքով երեւաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` քեզ հուսացողներս, այլ քո մեծ զորությամբ ուրախանանք` քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ:

Օգնի՛ր մեզ, Տե՜ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր փրկիչ Աստված, քո մեծ անվան փառավորության համար, Տե՜ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, քո սուրբ անվան համար: Սուրբ եւ պատվական խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր քեզ ապավինած եւ քեզ հուսացող ժողովրդին:

Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում