Լրահոս

10-ամյա տղան ձեզանից լավ է դիմահարդարվում. նա արդեն հայտնի է ողջ աշխարհում (տեսանյութ, լուսանկար)

10-ամյա տղան ձեզանից լավ է դիմահարդարվում. նա արդեն հայտնի է ողջ աշխարհում (տեսանյութ, լուսանկար)

Տղամարդ վիզաժիստների ալիքը գնալով ավելի թրենդային է դառնում ողջ աշխարհում, և այդ ալիքի տակ են մնում արդեն 10 տարեկան տղաները։ 

Մեծ Բրիտանիայում բնկավող Ջեքը իր ինսթագրամյան էջում մի քանի վիդեոների շնորհիվ արդեն դարձել է հայտնի բյութի բլոգեր։ Նա ընդամենը  10 տարեկան է, սակայն պետք է նշել, որ նա շատ գեղեցիկ դիմահարդարում է անում, նույնիսկ այնքան պրոֆեսիոնալ, որ շատ կանայք կնախանձեն։ 

Ջեքի դիմահարդարման դասերը վայրկանական տարածվում են համացանցում և լուրջ քննարկումների առիթ դառնում պրոֆեսիոնալ տեսանկյունից։

Բնականաբար 10-ամյա Ջեքի հետևորդների բանակը երկու մասի է բաժանված։ Մի մասը անխնա քննադատում է երեխային, մյուս մասը հակառակը՝ խրախուսում է նրա պրոֆեսիոնալիզմը։

«Եթե մտնեմ սենյակ և տղայիս դիմահարդարված տեսնեմ, հաստատ մենք շատ լուրջ զրույց կունենանք տղայիս  հետ՝ բազմաթիվ հետևանքներով հանդերձ»,-գրել է հետևորդներից մեկը։

Իսկ մեկ այլ հետևորդ հետևյալ կերպ է արձագանքել. «Ես հիացած եմ այս երեխայով, թող երեխան զբաղվի նրանով, ինչն իրեն դուր է գալիս»։

Բայց երեխաները, այնուամենայնիվ, երեխա են մնում։ Երաշխավորված չէ, որ մի քանի տարի հետո երեխայի հետաքրքրությունները չեն փոխվի, և նա չի սկսի զբաղվել լրիվ այլ գործով։

Հատկանշական է, որ 10-ամյա Ջեքի ծնողները ամեն կերպ աջակցում և խրախուսում են իրենց տղային՝ գնելով նրան պրոֆեսիոնալ դիմահարդարման պարագներ և օգնում նրան վարել իր բյութի բլոգը։


 

Մեկնաբանություններ