Լրահոս

10 բրենդներ, որոնց անունները հայերը, և ոչ միայն, սխալ են արտասանում. ստուգեք ձեզ

10 բրենդներ, որոնց անունները հայերը, և ոչ միայն, սխալ են արտասանում. ստուգեք ձեզ

Ամեն օր նորաձևության գուրուները, բլոգերները, ֆեշն-լրագրողները նորաձևության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին   հազար ու մի կարծիք են շաղ տալիս  գլխներիս։ Ու ամենակարևորն այն է, որ այդ նորությունների մեջ յուրաքանչյուրն իր ձևով է արտաբերում  բրենդների անունները՝ կախված նրանց լեզվական սահմանափակումներից, աշխարհագրական դիրքից, ակցենտից և այլն, դե մենք էլ լսելով դրանք, այդպես էլ չենք կարողանում հասկանալ, թե որն  է դրանց  ճիշտ անվանումը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կա  հանրահայտ  10 բրենդ, որոնց անունները համարյա բոլորը սխալ են արտասանում։ 

Դե ինչ, ստուգեք ինքներդ ձեզ, թե որքանով եք ճիշտ արտասանում հայտնի բրենդների անունները։

Nike. ոչ թե նայք, այլ [Նայքի]

Ugg. ոչ թե ուգ, այլ՝ [Ագ]

Loewe. ոչ թե լյուվե, այլ՝ [Լոէվէ]

Hermes. ոչ թե գերմես, այլ [Էրմես] (հիմնադիր Թերի Էրմեսի պատվին)

Moschino. ոչ թե մոշչինո, այլ՝ [Մոսկինո]  (հիմնադիր Ֆրանկո Մոսկինոյի պատվին)

Lanvin. ոչ թե լէնվին, այլ [Լանվան]

Balmain. ոչ թե բալմեյն, այլ՝ [Բալման]

Vetements. ոչ թե վեթմենթս, այլ [Վեթման]

Maison Margiela. ոչ թե մեյսոն մարգելա, այլ [Մեզն Մարժելա]

Proenza Schouler. ոչ թե պրոենզա շուլեր, այլ՝ [Պրոենցա Սկուլեր]


 

Մեկնաբանություններ