Լրահոս

11 նոր հաստատված դեպք, 1 մահ. տվյալները հուսադրող են. վարչապետ

11 նոր հաստատված դեպք, 1 մահ. տվյալները հուսադրող են. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերից նոր տվյալներ  է հայտնել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ։

Վարչապետը հայտնել է, որ  հնարավոր է դինամիկայի առումով լավ լուր ունենանք:
«Երեկ երեկոյան ունեցել ենք 263 թեստավորմում և դրանից դրական է եղել 11-ը: Եթե սա հաստատվի (վաղվա և մյուս օրվա տվյալներն ունենալուց հետո), ապա կնշանակի, որ այս սահմանափակումները սկսել են դրական արդյունք տալ: Եթե առաջիկա մեկ շաբաթում էլ պահենք այս տեմպը՝ հնարավոր ռեժիմի թուլացում արվի: Ինչ ասում եմ, ԵԹԵ-ն հետն եմ ասում, այսօրվա տվյալները մեզ հուսադրում են:

Ցավոք ևս մեկ մահվան դեպք ենք ունեցել, մահացել է 68 ամյա քաղաքացին, նա ունեցել է ուղեկցվող հիվանդություններ»,-ասել է վարչապետ։

Մեկնաբանություններ