Լրահոս

15-ամյա աղջկա մայրը ծեծել, դանակով սպառնացել է, ստիպել, որ նա զբաղվի մարմնավաճառությամբ. աղջիկը կարողացել է փախչել տանից

15-ամյա աղջկա մայրը  ծեծել, դանակով սպառնացել է, ստիպել, որ նա զբաղվի մարմնավաճառությամբ. աղջիկը կարողացել է փախչել տանից

Նոյեմբերի 10-ին, մարզերից մեկի  ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է և դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել փախուստի:

Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում նշված մարզի անասնագոմերից մեկում մայրը՝ 42-ամյա Մ. Ա.-ն, իր ամուսնու՝ 59-ամյա Հ. Ղ.-ի հետ վիճաբանել են, ապա հարվածել աղջկան, ով դեմքի շրջանում ֆիզիկական ցավ է ստացել: Ոստիկանները հայտնաբերել են երեխային, ով գտնվում է ապահով ձեռքերում և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:

SHAMSHYAN.com-ը գրում է՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում ծնողի կողմից երեխայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու փաստով:

Փաստի առթիվ նշված տարածքի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Շարունակությունն՝ այստեղ:

Մեկնաբանություններ