Լրահոս

17 անգամ շրթունքները ներարկելուց հետո Անդրեան արդեն գոհ է իր տեսքից. նախկինում նա իրոք գեղեցիկ աղջիկ էր (լուսանկարներ)

17 անգամ շրթունքները ներարկելուց հետո Անդրեան արդեն գոհ է իր  տեսքից. նախկինում նա իրոք գեղեցիկ աղջիկ էր (լուսանկարներ)

Անդրեա Իվանովան ընդամենը  22 տարեկան  է, բայց նա արդեն բազմաթիվ վիրահատություններ է արել դեմքնամբողջովին փոխելու ու անճանաչելի դառնալու համար։ 

Մեկ տարվա ընթացքում միայն Անդրեան 17 անգամ ներարկել է շրթունքները  և մեծացրել դրանք։ Բուլղարուհին դեռևս փոքր հասակից տարված էր Բարբի տիկնիկների գեղեցկությամբ, և չափահաս դառնալուց հետո նա որոշել էր իր  երազանքը իրականություն դարձնել, չնայած որ Բարբի տիկնիկները նման մեծության շրթունքներ երբեք էլ չեն ունեցել։ Բացի Բարբիին նմանվելուց, նա երազում է նաև աշխարհում ունենալ ամենամեծ շրթունքները։

Անդրեան վստահ է, որ իր տեսքը հիասքանչ է. «Յուրաքանչյուրն էլ իրավունք ունի այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին երազում է, և պետք չէ, որ բոլորը ստանդարտների մեջ լինեն։ Ես չեմ վախենում ընդգծել իմ ողջ գեղեցկությունը և այն մարդկանց ցուցադրելուց»։ 

Բայց որքան էլ Անդրեան գոհ լինի իր արտաքին տեսքից, նրա շրջապատն ու համացանցի հետևորդները անխնա քննադատում են նրան  էսթետիկ վիրաբուժության մեջ չափերն անցնելու և աղջիկներին վատ օրինակ ծառայելու համար։ 

Մինչդեռ նա մի քանի տարի առաջ նորմալ և բնական տեսքով գեղեցիկ աղջիկ էր։ 


 


 

Մեկնաբանություններ